Պուտինի իշխանության ավարտը մոտ է, գտնում է Միխայիլ Սահակաշվիլին

Պուտինի իշխանության ավարտը մոտ է, գտնում է Միխայիլ Սահակաշվիլին

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ «Օլիմպիյսկի» մարզասրահում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի ելույթը սուլոցներով դիմավորելու փաստը վկայում է այն մասին, որ նրա իշխանության ավարտը մոտ է: Ինչպես հայտնում է վրացական ռուսալեզու «ՊԻԿ» հեռուստաալիքը, այդ մասին Սահակաշվիլին ասել է նոյեմբերի 22-ի երեկոյան՝ ելույթ ունենալով Քութայիսում կառավարության շենքի մոտ: «Երեկ դուք տեսաք, ինչպես Պուտինին դիմավորեցին սուլոցներով: Դա Ռուսաստանում բռնատիրական կառավարման վերջի սկիզբն է: Ես վստահ եմ, որ նրա օրերը հաշված են»,-ասել է նա:

Խառը մենամարտերի աշխարհի չեմպիոն Ֆյոդոր Եմելյանենկոյի և ամերիկացի Ջեֆ Մոնսոնի մենամարտից հետո Վլադիմիր Պուտինը դուրս եկավ շնորհավորելու ռուս մարտիկին: Տրիբունաները նրա ելույթը դիմավորեցին աղմուկով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---