Օրանժն այսօր ցուցադրեց մինչև 42Մբ/վ արագությամբ 3G+/HSPA տեխնոլոգիայի թեստային գործարկումը

Օրանժն այսօր ցուցադրեց մինչև 42Մբ/վ արագությամբ 3G+/HSPA տեխնոլոգիայի թեստային գործարկումը

PanARMENIAN.Net - Այսօր Օրանժ Արմենիա ընկերությունը կատարեց իր նոր մինչև 42Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող նորագույն 3G+/HSPA տեխնոլոգիայի տեխնիկական փորձարկում-ցուցադրումը: Այս կերպ ընկերությունը հայտնեց այս տեխնոլոգիայի թեստային փորձարկման մասին:

Այս նոր ցանցը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում ներբեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղեր և անգամ միաժամանակ դիտել HD որակի չորս ֆիլմ: Այսօր կայացած փորձարկման ընթացքում 3G+/HSPA տեխնոլոգիան ապահովում էր 35-ից մինչև 37Մբ/վ արագություն:

«Սա առևտրային գործարկում չէ: Առևտրային գործարկման կոնկրետ ժամկետներ առայժմ չենք կարող նշել: Երբ լիովին ավարտենք տեխնիկական փորձարկման շրջանը, կսկսենք առաջարկել այս տեխնոլոգիան բաժանորդներին: 3G+/HSPA-ն մեծ տեխնոլոգիական թռիչք է»,-նշեց Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան և հավելեց, որ 3G+ տեխնոլոգիան աշխատում է այդ արագությունը ապահովող հատուկ ֆլեշ-մոդեմներով, որոնք դեռ վաճառքում չկան: Այս պահին Օրանժը Հայաստանի ողջ տարածքում տեսականորեն ապահովում է մինչև 14.4Մբ/վ արագությամբ ինտերնետ:

7  23.11.11 - Orange-ը անցկացրեց մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագություն ապահովող ցանցի փորձարկում
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---