Մահացել է վերջին հարվածային գործիքների ամենահայտնի վարպետներից մեկը` Փոլ Մոթյանը

Մահացել է վերջին հարվածային գործիքների ամենահայտնի վարպետներից մեկը` Փոլ Մոթյանը

PanARMENIAN.Net - Կյանքի 80-րդ տարում Մանհեթենում մահացել է ամերիկաբնակ հայ հարվածահար, կոմպոզիտոր Փոլ Մոթյանը: Նա համարվում էր վերջին 50 տարիների լավագույն ջազ երաժիշտներից մեկը:

Ինչպես հաղորդում է The New York Times-ը, նա երկար տարիներ տառապել է ողնուղեղային հիվանդությամբ:

Մոթյանը 1950-ական թվականներից զբաղվել է ջազով: 1950-60-ական թվականներին նա եղել է Բիլլ Էվանս-ի հայտնի տրիոյի, 1970-ականներին` «Ամերիկյան քառյակի» անդամ: Իր ստեղծագործական կյանքի երկրորդ կեսը նա նվիրել է անհատական կատարումներին` համագործակցելով մի շարք հայտնի երաժիշտների հետ:

Սթեֆան Փոլ Մոթյանը ծնվել է 1931 թ-ի մարտի 25-ին Ֆիլադելֆիայում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---