2011-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամ է ներդրել ՏՏ ոլորտի զարգացման համար![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ և «Սինոփսիս Արմենիա» ընկերությունները համատեղ ասուլիսում ներկայացրեցին 2011-ին Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համատեղ իրականացրած ծրագրերի ամփոփումը: «Մենք միասին բավական ծրագրեր ենք իրականացրել և շարունակելու ենք նույն կերպ: ՏՀՏ ոլորտի զարգացման համար ոլորտի գործող ընկերությունները պետք է համագործակցեն և ոչ թե քայլեր ակնկալեն պետական ոլորտից: Մենք հավատում ենք, որ ՏՀՏ ոլորտը մեր երկիրը դասելու է առաջատար երկրների շարքին: Այս տարի մենք ՏՀՏ ոլորտի զարգացման ծրագրերի վրա ծախսել ենք շուրջ 100 մլն դրամ»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մեր հիմնական նպատակը երկրում տեղեկատվական հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացումն է և վստահ ենք, որ սա կբերի երկրի տնտեսության զարգացմանը: Մենք ցանկանում ենք խրախուսել երիտասարդներին, որ իրենց ապագան կապեն մեր երկրի հետ»,-նշեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը և թվարկեց այն բոլոր ծրագրերը, որ 2011-ին իրականացվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Սինոփսիս Արմենիա» նախաձեռնությամբ: 2011-ին անցկացվեց Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան, որը իրականացվում է 2005-ից: Մյուսը «Միկրոէլեկտրոնիկան կապի համակարգում» համատեղ ուսումնական ծրագիրն էր, որն անցկացվեց Եվրոպական ակադեմիայում: Ըստ Հովիկ Մուսայելյանի, աշխարհում չկա նմանատիպ մասնագիտական ուսուցում: «Մենք համատեղ անցկացրեցինք ՏՏ ոլորտի լավագույն մենեջերների մրցույթը: Հիշենք նաև ԱրմԹեք կոնգրեսը, որը կարճ ժամանակահատվածում խթանեց Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումը: Հիշենք, որ այն անցկացվում է նաև Սիլիկոնյան Հովտում, ինչը հիանալի հնարավորություն է Հայաստանի համար»,-ասաց Հովիկ Մուսայելյանը և ապա բոլոր միջոցառումներից առանձնակի նշեց ՀՀ նախագահի մրցանակի մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է Համաշխարհային ՏՏ ոլորտում մեծ ավանդ ունեցած անձի: «Այս տարի մրցանակը շնորհվեց Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակին: Նրա այցելությունը Հայաստան, կարծում եմ, տարվա մեծագույն իրադարձություններից էր մեր համար: Կարծում ենք, որ հաջորդ տարիներին ոչ պակաս հեղափոխական ներդրում ունեցող մարդիկ կարժանանան այս մրցանակին»,-ասաց նա: Ռալֆ Յիրիկյանը նաև առանձնացրեց ԴիջիԹեք, ԱրմՌոբոտիքս, Երևանյան Վեբ-հանդիպումներ ծրագրերը: Դե իսկ 2012-ին պլանավորված ծրագրերի մասին ընկերությունները հայտնելու են դեկտեմբերի երկրորդ կեսին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |