Գինեկոլոգ. Ապագա ծնողներին երեխայի սեռը իմանալ արգելող օրենքի կարիքը Հայաստանում չկա

Գինեկոլոգ. Ապագա ծնողներին երեխայի սեռը իմանալ արգելող օրենքի կարիքը Հայաստանում չկա

PanARMENIAN.Net - Ապագա ծնողներին երեխայի սեռը իմանալ արգելող օրենքի կարիքը, որի նպատակն է հղիության արհեստական ընդհատումների քանակի կրճատումը, Հայաստանում չկա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է գինեկոլոգ ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը:

Ըստ նրա, 2002թ. երկրում արդեն գործում է «Վերարտադրողական առողջության և մարդու վերարտադրողական իրավունքների մասին» օրենքը, որի 10 հոդվածի 3-րդ կետով մինչև 12-շաբաթական հղիության ընդհատումը կատարվում է կնոջ դիմումի համաձայն: «Բժիշկը կարող է երեխայի սեռը հայտնել միայն հղիության 12 շաբաթից հետո, ուստի, մենք պետք է ոչ թե նոր օրենք ընդունենք, այլ ուղղակի պետք է հետևենք, որ գործող օրենքը չխախտվի և ապօրինի վիժեցումներ չկատարվեն»,-ասել է Վահե Տեր-Մինասյանը:

Անդրադառնալով հղիության արհետսական ընդհատմանը՝ Տեր-Մինասյանն ասել է, որ գոնե մեկ անգամ աբորտ արած կնոջն այլևս չի կարելի առողջ համարել: Ընդ որում, նա շեշտել է, որ եթե ընդհատվում է առաջին հղիությունը, ապա հիմնականում անպտղություն է զարգանում: «Էլ չեմ ասում այլ բարդությունների մասին, երբ կնոջ մոտ արյունահոսություն է սկսվում կամ տարբեր հիվանդություններ են զարգանում, որոնց բուժման համար տարիներ են պահանջվում»,-ասել է բժիշկը: Նա հայտնել է, որ դեպքեր են հանդիպում, երբ կինը հղիության 30 –ից ավելի արհեստական ընդհատում է կատարած լինում: «Երբ ես հարցրեցի իմ հիվանդին արդյոք նա տեղյակ չէ հակաբեղմնավորման միջոցների գոյության մասին, նա պատասխանեց, որ ամուսինը թույլ չի տալիս իրեն օգտվել դրանցից»,-ասել է Վահե Տեր-Մինասյանը՝ հավելելով, որ նորմալ զույգի համար արհեստական վիժեցումն անընդունելի է համարվում:

4  23.11.11 - Գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանի և տեր Կյուրեղ քահանա Տալյանի ասուլիսը
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---