Շախմատի աշխարհի պատանեկան առաջնություն. Հովհաննես Գաբուզյանն ու Կարեն Գրիգորյանը հաղթել են 5-րդ տուրոմ

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ տուրում մինչև 16 տ խմբում հաղթանակներ են տարել Հովհաննես Գաբուզյանն ու Կարեն Գրիգորյանը:

Գաբուզյանն ավելի ուժեղ գտնվեց Ցանկուտա Էմիրօղլուից (Թուրքիա), իսկ Գրիգորյանը՝ Լուիս Պաուլո Սուպիից (Բրազիլա): Գաբուզյանը 4 միավորով 6-րդ տեղում է, իսկ Գրիգորյանը՝ 3,5 միավորով 21-րդն է:

Առաջնության առաջատարն է Թոմաս Լաուրուսասը (Լիտվա), որը 4,5 միավոր ունի: 6-րդ տուրում Գաբուզյանը կխաղա Խոսե Ֆելիքսի (Վենեսուելա), իսկ Գրիգորյանը՝ Լեոն Մոնսի (Գերմանիա) հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---