Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման իրական շանսեր կան![]() ![]() PanARMENIAN.Net - Այս անգամ Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման իրական շանսեր կան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ըստ նրա, եթե անցյալում սոցիալիստական կուսակցությունը դեմ էր քվեարկում օրինագծին, ապա այս անգամ նրանք կողմ են հանդես գալիս՝ այդ մասին վկայում է 2012թ. նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Ֆրանսուա Հոլանդի հայտարարությունը: Կիրո Մանոյանը նշել է, որ օրինագծի ընդունումը հազիվ թե ազդի թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա: «Հավանաբար Թուրքիան կսպառնա Ֆրանսիային մի որոշ ժամանակ, որից հետո իրավիճակը բարեհաջող հանգուցալուծում կստանա»,-ասել է նա: Ֆրանսիացի սենատոր Ֆիլիպ Կալտենբախը Ֆրանսիայի Սենատի օրակարգ է մտցրել Հայոց ցեղասպանության պատիժը քրեականացնող օրինագիծը: Օրինագծով նախատեսվում է Հայոց ցեղասպանության ժխտման համար սահմանել 5 տարվա ազատազրկում կան 45 հազար եվրո տուգանք: Նման օրինագիծ Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել է դեռևս 2006թ. հոկտեմբերի 12-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |