Նոյեմբերի 25-26-ին Հայաստան կայցելի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան![]() 23 նոյեմբերի 2011 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՀԱՊԿ համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև 2012թ. Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժության նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցերը: Առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի, արտաքին գործերի նախարարների և պաշտպանության նախարարների խորհուրդների նիստերի նախապատրաստմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով ս. թ. նոյեմբերի 25-26-ը Հայաստանի Հանրապետությունում կգտնվի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Այցի շրջանակներում Բորդյուժան հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |