Հայաստանը Պաշտոնական հյուրի կարգավիճակ կստանա Հնագիտական զբոսաշրջիկության XIV միջազգային ցուցահանդեսում23 նոյեմբերի 2011 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ից 20-ը Իտալիայի Պաէստում (Paestum) քաղաքում` հայտնի հնագիտական տեսավայրում, տեղի է ունեցել Հնագիտական զբոսաշրջիկության միջերկրական XIV-րդ ցուցահանդես-տոնավաճառը (Borsa Mediterranea del Turismo Archeologico), որին Իտալիայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացված էր Հայաստանի տաղավարը: Այս ամենամյա միջոցառմանը, որն անցկացվում է Իտալիայի նախագահի բարձր հովանու ներքո, իրենց մասնակցությունն են բերել 200-ից ավելի հնագիտական զբոսաշրջության ընկերություններ 22 երկրներից: Հայկական տաղավարում Հայաստանի հարուստ պատմամշակութային և հնագիտական ժառանգությունից զատ ներկայացված էին Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի շրջանակներում կայանալիք միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական նյութեր: Ցուցահանդեսի ավարտին Հնագիտական զբոսաշրջիկության տնօրինությունը պաշտոնապես հաստատեց ՀՀ դեսպանության հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը, որ գալիք XV-րդ ցուցահանդեսին Հայաստանին շնորհվում է Պաշտոնական հյուրի (Official Guest) կարգավիճակ, ինչն ընձեռում է մասնակցության ավելի ընդլայնված հնարավորություններ և կենտրոնական դերակատարություն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |