«Արմավիա» ընկերության բազան համալրվել է նոր Boeing-ով![]() ![]() PanARMENIAN.Net - «Արմավիա» ընկերության բազան համալրվել է Boeing 737-500 տեսակի նոր ինքնաթիռով: Ինքնաթիռը Երևան է ժամանել նոյեմբերի 23-ին` վայրէջք կատարելով «Զվարթնոց» օդանավակայանում և ավանդաբար «լվացվել» ջրային կամարով: Ինչպես հաղորդել է ընկերության նախագահ Միխայիլ Բագդասարովը, ինքնաթիռը ձեռք է բերվել Czech Airlines (Չեխական ավիաուղիներ) ընկերությունից, սրահը 108 ուղևոր է տեղավորում: «Այն կհամալրի «Արմավիայի» պահեստը և չվերթների իրականացումը կմեկնարկի այն բանից հետո, երբ այն ներկեն ընկերության ապրանքանիշին համապատասխան»,- ասել է նա: «Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: 2011թ. դեկտեմբերի 12-ին լրանում է ընկերության 15 տարին: «Արմավիան» համապատասխանում է IATA միջազգային պահանջներին: Այսօրվա դրությամբ «Արմավիան» շաբաթական ավելի քան 100 չվերթ է կատարում ավելի քան 40 ուղղություններով աշխարհի 20 երկրներ: Ընկերությունն ակտիվորեն զարգացնում է իր երթուղային ցանցը` մշտապես բացելով նոր չվերթներ: Նրա ծրագրերում է դեպի ԱՄՆ նոր չվերթների բացումը, դիտարկվում է դեպի Կանադա չվերթների իրականացման հնարավորությունը: Ծրագրվում է Երևանով տարանցիկ չվերթների քանակի ակտիվ աճ: «Արմավիան» հետևողականորեն նոր օդանավերի ձեռքբերման քաղաքականություն է վարում: Ներկայումս ընկերության օդանավերի բազան բաղկացած է Airbus, CRJ, Boeing, ինչպես նաև նոր սերնդի Սուխոյ Superjet ռուսական ինքնաթիռներից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |