Դավիթ Ջամալյանը կոչ է անում հայ իրավապաշտպաններին չմոռանալ անվտանգության մասին![]() 24 նոյեմբերի 2011 - 09:21 AMT PanARMENIAN.Net - Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը կոչ է անում հայ իրավապաշտպաններին պետական մտածողություն որդեգրել և չմոռանալ անվտանգության մասին: Այս մասին նա ասել է, մեկնաբանելով PanARMENIAN.Net ի թղթակցին հայ իրավապաշտպաններից մեկի հայտարարությունը ՆԱՏՕ-ի սեմինարում այն մասին, թե «Հայաստանն ու Ադրբեջանը խախտում են Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒՊ): Ըստ նրա, կան բաներ, որոնք դուրս են իրավապաշտպանի իրավասությունից և պատճառ են հանդիսանում նրանց հանդեպ կանխակալ վերաբերմունքի ու կասկածների: «Չեմ պատկերացնում, թե ինչ կապ կարող է ունենալ իրավապաշտպան գործունեությունը ազգային անվտանգությանն առնչվող հարցի հետ»,-ասել է նա: Ջամալյանը նշել է, որ սխալ է այս հարցում հավասարության նշան դնելը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: «Եթե դա ասեր եվրոպացի մի պաշտոնյա, դա արդարացի վրդովմունք կառաջացներ, սակայն, երբ դա անում է Հայաստանի քաղաքացին, հայազգի քաղաքացին, դա ուղղակի անբացատրելի է»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |