«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍՊԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ25 դեկտեմբերի 2003 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն (ԴԱՀԿԾ) շարունակում է ստուգումները Երեւանի մի շարք ավտոմատ հեռախոսակայններում: Ինչպես «Արմենպրես» գործակալությանն է հաղորդել ՀՀ արդարդատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը, ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ «ԱրմենՏել»-ի ղեկավարությունը միտումնավոր չի կատարում ԴԱՀԿԾ որոշումները: Նրա խոսքերով, ղեկավարվելով ՀՀ օրենքի համապատասխան դրույթներով, արդարադատության փոխնախարար, հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանը միջնորդություն է ներկայացրել երկրի գլխավոր դատախազին` «Արմենտել»-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |