Եգիպտոսի ՆԳ նախարարն առաջարկել է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը24 նոյեմբերի 2011 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մանսուր Իսավին առաջարկեց հետաձգել Ժողովրդական ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ըտնրությունների առաջին փուլը, որը պետք է անցկացվի նոյեմբերի 28-ին: Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը, ՆԳ նախարարը կառավարությանը և զինված ուժերի գերագույն խորհրդին զեկույցներ է ուղարկել, որտեղ կասկած է հայտնում ընտրությունների անկացման նպատակահարմարության վերաբերյալ՝ Կահիրեի կենտրոնում և Եգիպտոսի մի շարք քաղաքներում շարունակվող անկարգությունների պայմաններում: Բացի դրանից, նախարարը կարծում է, որ ոստիկանության սպաներին անհրաժեշտ է տալ արձակուրդներ մի քանի օր չդադարող աշխատանքի պատճառով: Եգիպտոսում արդեն մի քանի օր շարունակվում են անվտանգության ուժերի հետ ցուցարարների դաժան բախումները, որոնք զինված են քարերով, Կահիրեի Թահրիր հրապարակի մերձակա վայրերում: Ցուցարարները պահանջում են ռազմական խորհրդի հրաժարականը, որը ղեկավարում է երկիրը նախկին նախագահի Հոսնի Մուբարաքի փետրվարի 11-ի հրաժարականից հետո: Ոստիկանությունը արգելափակել է բոլոր ճանապարհները դեպի Ներքին գործերի նախարարության շենք և դիմավորում է բողոքների մասնակիցներին արտասվաբեր գազով և պողպատե միջուկով ռետինե փամփուշտներով: Չորեքշաբթի օրը կրոնական առաջնորդները որոշ ժամանակ կարողացան հասնել զինադադարի, սակայն շուտով բռնությունը նորից վերսկսվեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |