Տալի հուշախաղի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը կհանդիպի Պյոտր Սվիդլերի հետ

Տալի հուշախաղի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը կհանդիպի Պյոտր Սվիդլերի հետ

PanARMENIAN.Net - Միխայիլ Տալի հուշախաղի յոթ տուրերից հետո 5 գրոսմայստերներ 4-ական միավոր են վաստակել և կիսում են 1-5-րդ տեղերը, նրանց թվում է նաև Լևոն Արոնյանը: Լրացուցիչ արդյունքներով նա առաջին տեղում է:

8-րդ տուրում հայ շախմատիստը կհանդիպի Պյոտր Սվիդլերի (Ռուսաստան) հետ, որը 3,5 միավորով 7-րդ տեղում է: Մյուս պարտիաներում կհանդիպեն Մագնուս Կարլսեն – Յան Նեպոմնաշչի, Վլադիմիր Կրամնիկ – Սերգեյ Կարյակին, Վասիլի Իվանչուկ – Բորիս Գելֆանդ և Վիշվանաթան Անանդ – Խիկարու Նակամուրա զույգերը: Հուշախաղը կավարտվի նոյեմբերի 25-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---