ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՎՐԱ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԻՍՏ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ23 ապրիլի 2003 - 23:00 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի իշխանությունները շահագրգռված են Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծի վրա հրադադարի ռեժիմի խիստ պահպանմամբ, քանի որ դա հուսալի նախադրյալ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման համար: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնական Յան Ռեպայի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես հաղորդել են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, նախարարը նշել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարեւոր դերը` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի վերահսկողության գործում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |