Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ 2016թ. եվրասիական տարածքի միասնական արժույթը կլինի ռուբլին![]() 24 նոյեմբերի 2011 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը կարող է նպաստել ղարաբաղյան հարցի լուծմանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա, խոսքը գնում է «որակապես նոր կառույցի» ստեծման մասին, որն ուղղված կլինի տնտեսական գործընթացների խորացմանը՝ ռեսուրսների և աշխատուժի փոխանակման արդյունավետության բարձրացման համար: «Դրա համար Հայաստանը պետք է զարգացնի էկոնոմիկան, աղքատ մորաքրոջ վիճակում չհայտնվելու համար»,-հայտարարել է նա: Ըստ Սաֆարյանի, 2016թ. եվրասիական տարածքի միասնական արժույթը կլինի ռուբլին, առավել ևս, որ այդ արժույթը կոչվում է նաև «էներգետիկ ռուբլի» և ունի համապատասխան երաշխիքներ: Բացի այդ, միության նախագահը գտնում է, որ անդամակցությունը Եվրասիական միությանը չի հակասի եվրաինտեգրմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |