Վերին Լարս ՀԱԿ-ի պատճառով Վրաստանի նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ![]() 24 նոյեմբերի 2011 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը տարանցիկ երկիր է և Վերին Լարս հսկիչ անցագրային կետով հայկական բեռնափոխադրումներին խոչընդոտելու դեպքում Վրաստանի նկատմամբ կկիրառվեն միջազգային պատժամիջոցներ: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Սաֆարյանի կարծիքով, Սերժ Սարգսյանի նոյեմբերի 29-30 Վրաստան այցի շրջանակներում այդ հարցը կլինի օրակարգում և հավանաբար լուծում կստանա: Միաժամանակ միության նախագահն ասաց, որ Հայաստանի տրանսպորտային փոխադրումների դիվերսիֆիկացիայի նպատակով անհրաժեշտ է արագացնել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, որ Վերին Լարս անցակետը չլինի քաղաքական շահարկման թեմա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |