ՄԱԵՍՏՐՈ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏ»

PanARMENIAN.Net - Համաձայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանի մաեստրո Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ) արժանացել է «Ռուսաստանի վաստակավոր արտիստի» կոչման: Հիշեցնենք, որ 1991 թվականից Կոնստանտին Օրբելյանը հանդիսանում է Ռուսաստանի հանրահայտ Պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորը եւ գեղարվեստական ղեկավարը: Հարկ է նշել, որ Կ.Օրբելյանը դարձել է Ռուսաստանում նման կոչմանն արժանացած առաջին օտարերկրացին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---