Աժ պատգամավորն առաջարկել է նվազեցնել ավիատոմսերի արժեքը

Աժ պատգամավորն առաջարկել է նվազեցնել ավիատոմսերի արժեքը

PanARMENIAN.Net - Հայաստանի Աժ պատգամավոր Հայկ Սանոսյանը հայտարարել է, որ մտադիր է օրինագիծ ներկայացնել խորհրդարանին, որը հնարավոր կդարձնի ավիտոմսերի գների նվազեցումը 50 տոկոսով:

«Ավիաընկերությունների հետ կառավարության համագործակցության մեխանիզմը պետք է հիմնվի դոտացիոն սկզբունքի վրա,-հայտարարել է Սանոսյանը:-Օրինակ, պետությունը կարող է գների նվազման դիմաց որոշակի քանակի վառելիք տրամադրել ավիաընկերությանը»:

Ըստ պատգամավորի, դա ընդունված միջազգային պրակտիկա է, որն ապացուցել է իր շահավետությունը: «Դա կապահովի զբոսաշրջիկների հոսքի աճ, ինչն ավելի շահավետ է երկրի համար»,-հայտարարել է Հայկ Սանոսյանը

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---