Դավիթ Նալբանդյանը 2012թ. փետրվարին կմասնակցի Brasil Open մրցաշարին

Դավիթ Նալբանդյանը 2012թ. փետրվարին կմասնակցի Brasil Open մրցաշարին

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կմասնակցի փետրվարի 13-18-ը Սան Պաուլոյում կայանալիք Brasil Open մրցաշարին: АТР վարկանիշում 64-րդ հորիզոնականը զբաղեցնող թենիսիստի համար դա առաջին ելույթը կլինի մրցաշարում, որի մրցանակային ֆոնդը կազմում է 527 700 դոլար:

Ավելի վաղ իր մասնակցությունը մրցաշարին հաստատեց նաև իսպանացի Ֆերնանդո Վերդասկոն: Մրցումների գործող չեմպիոնն է ևս մեկ իսպանացի՝ Նիկոլաս Ալմագրոն, հայտնում է gotennis.ru-ն:

Հաղթողը կստանա 85 700 դոլար, ինչպես նաև 250 վարկանիշային միավոր:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---