Կիևում ցուցադրեցին հայրենիքից դուրս ապրող հայերի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմ27 նոյեմբերի 2011 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Կիևում ցուցադրվեց «Եվրոպայի հայկական ժառանգությունը» վավերագրական ֆիլմը Հայաստանի սահմաններից դուրս հայ ժողովրդի կյանքի մասին: Այն արդեն դիտել են Երևանում, Հաագայում և Լվովում: Դեկտեմբերին կինոնկարը կցուցադրվի Խարկովում: Այդ մասին գրում է Analitika.at.ua-ը: «Եվրոպայի հայկական ժառանգությունը» պատմում է համաշխարհային պատմության մեջ հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի մասին: Ռեժիսոր Վալերի Բալայանի խոսքով՝ կինոնկարը պատմում է հայերի, ուկրաինացիների, ինչպես նաև այլ մշակույթների ներկայացուցիչների եղբայրական հարաբերությունների մասին, որոնք երկար ժամանակ բնակվել են Ուկրաինայի տարածքում: Ֆիլմի ռեժիսորի հետ ծանոթանալու էին եկել ոչ միայն Ուկրաինայում բնակվող հայկական սփյուռքի, այլև մայրաքաղաքի ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչները: Ֆիլմի ստեղծմանը ֆինանսապես և կազմակերպչական առումով աջակցել է «Ռենեսանս» բարեգործական հիմնադրամը: Ինչպես պատմում է հիմնադրամի նախագահ Լյուդմիլա Բելովան, իրենց գրավել է կինոնկարի գաղափարը: «Մենք հուսով ենք, որ այդ ֆիլմը կդիտեն Եվրոպայի գրեթե բոլոր խոշորագույն քաղաքներում: Իսկ մեզ համար դա մեր հիմնադրամի գործունեությունը շարունակելու առիթ կլինի»,- ասել է Բելովան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |