Սիրիայի ժողովուրդը բողոքում է Արաբական պետությունների լիգայի պատժամիջոցների դեմ

Սիրիայի ժողովուրդը բողոքում է Արաբական պետությունների լիգայի պատժամիջոցների դեմ

PanARMENIAN.Net - Սիրիայի հասարակությունը Արաբական պետությունների լիգայի պատժամիջոցներին պատասխանում է զանգվածային ցույցերով ի պաշտպանություն Բաշար Ասադի: Ինչպես հայտնում է պետական «Սուրիա» հեռուստաալիքը, մայրաքաղաքում մարդկանց ամբոխները հավաքվել էին Սեբահատ Բահրատ կառավարական հաստատությունների համալիրի առջև, դատապարտելու համար արաբ նախարարների Կահիրեում ընդունած որոշումը: Ցուցարարները կարգախոսներ են վանկարկում ի պաշտպանություն «Սիրիայի անկախ որոշման» և կոչ են անում ձախողել թշնամիների դավադրությունը, որոնց ետևում, ըստ նրանց, կանգնած են ԱՄՆ-ն ու Իսրայելը:

ՍԱՆԱ գործակալությունը ԱՊԼ բանաձևն անվանել է «աննախադեպ քայլ միջարաբական հանրության շրջանում»: Ինչպես խոստովանում են տարածաշրջանային փորձագետներտը, ԱՊԼ պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան երկրի տնտեսության վրա՝ հաշվի առնելով, որ Սիրիայի արտահանման 52,5 տոկոսը և ներմուծման 16,4 տոկոսը բաժին է ընկնում արաբական հարևաններին: Սիրիայի խոշորագույն առևտրային գործընկերներն են Իրաքն ու Լիբանանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---