Ավստրալացի պատգամավորներն իշխանություններին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 28 նոյեմբերի 2011 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի յոթ անդամներ երկրի իշխանություններին կոչ են արել ճանաչել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանությունը հայերի, հույների և ասորիների հանդեպ, հաղորդում է «Հայ դատի» ավստրալական գրասենյակը: Պատգամավորներ Քրեյգ Քելլին, Մալքոլմ Թերնբուլլը, Մայքլ Դենբին և Ջոել Ֆիտցիբբոնը, միանալով հայ, ասորի և հույն համայնքներին բարեկամաբար տրամադրված պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին, Ջոն Հոքեյին և Փոլ Քլեթչերին, հարգանքի տուրք են մատուցել 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին: «Հայերի, ինչպես նաև ասորիների և հույների` Օսմանյան կայսրության կողմից 1914-1923թթ. իրագործված ցեղասպանությունը քրիստոնյաների դեմ կանխամտածված և պարբերական քարոզարշավի արդյունք էր»,- խորհրդարանում հայտնել է Քելլին` հավելելով, որ ժամանակն է, որպեսզի Ավստրալիայի խորհրդարանը միանա աշխարհի մյուս խորհրդարաններին, որոնք ճանաչել են վերոնշյալ ցեղասպանությունները:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |