Դարոն Աջեմօղլու. Եվրագոտու ճգնաժամը թակում է Թուրքիայի դուռը

Դարոն Աջեմօղլու. Եվրագոտու ճգնաժամը թակում է Թուրքիայի դուռը

PanARMENIAN.Net - Եվրագոտու ճգնաժամը թակում է Թուրքիայի դուռը: Այդ մասին Hurriyet Daily News թուրքական հրատարակությանը տված հարցազրույցում ասել է ծագումով հայ հայտնի տնտեսագետ, Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Դարոն Աջեմօղլուն:

«Եվրագոտու ճգնաժամը նման է ժամային մեխանիզմով ռումբի, որը գործարկվել է Թուրքիայի դարպասի մոտ: Թուրքիայում տնտեսությունը կապված է Եվրոպայի տնտեսության հետ, ուստի այն բաց է բոլոր բացասական ազդեցությունների համար»,- նշել է Աջեմօղլուն:

Չբացառելով նոր տնտեսական ճգնաժամի հավանականությունը` Աջեմօղլուն նշել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հավանականությունը կազմում է 50%, և «Եվրոպայում տնտեսական ճահճացման դեպքում Թուրքիայում կլինի նույն իրադրությունը, ինչ 2009թ. ճգնաժամի ժամանակ»:

Նշանակալի է, որ վերջերս Թուրքիայի ղեկավարությունը եվրոպական երկրներին կոչ էր անում հաստատական որոշում ընդունել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ` շեշտը դնելով երկրի տնտեսական ներուժի վրա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---