Տիգրան Դավթյան. Հայաստանը պետք է կրկնապատկի ջանքերը, որպեսզի զբաղեցնի իր դիրքը համաշխարհային զբոսաշրջության մեջ![]() 28 նոյեմբերի 2011 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դեռևս շատ անելիք ունի, որպեսզի գրավի արտասահմանցի զբոսաշրջիկներին, այս մասին նոյեմբերի 28-ին Երևանում ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակներում լրագրողներին է հայտնել երկրի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: ՛ «Դա նախ և առաջ համապատասխան ենթակառուցվածքի ձևավորումն է, որը հանդիսանում է ցանկացած երկրի բաղկացուցիչը՝ օդանավակայան, ճանապարհներ, հյուրանոցներ և այլն: Կարծում եմ, որ վերջին ժամանակերս այդ ուղղությամբ առաջընթացն ակնհայտ է»՛,- ընդգծել է նա: Սրա հետ կապված նախարարն ավելացրեց նաև, որ Հայաստանում արդեն կա համաշխարհային չափանիշներին համապատասխանող օդանավակայան,և անգամ « տարածաշրջանում լավագույնը», կան լավ հյուրանոցային ցանցեր, բանակցություններ են տարվում այլ համաշխարհայնին առաջատար բրենդերի համար, վերանորոգվում են ճանապարհներ: «Բայց սա դեռ չի նշանակում, որ անելիք չունենք, ընդհակառակը, մենք պետք է կրկնապատկենք մեր ուժերը, որպեսզի մրցունակ լինենք համաշխարհային շուկայում, որպեսզի ոչ միայն ունենանք մեր դիրքը, այլ նաև տարեցտարի բարելավենք այն, քանի որ զբոսաշրջությունը երկրի համար շատ կարևոր ոլորտ է, որը կարող է ապահովել նշանակալի եկամուտներ, իսկ Հայաստանն ունի այդ հնարավորությունները»,- ասել է Տիգրան Դավթյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |