Հայաստանի նախագահը ծանոթացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահի հետ![]() 28 նոյեմբերի 2011 - 21:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Հանդիպման սկզբում Բեռնար Ֆասհեն հանրապետության ղեկավարին ներկայացրել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին: Վիլնյուսում դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը և Մինսկի խմբի համանախագահները խոսել են նաև հակամարտության կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |