ԱՄՆ-ում մահացել է Իոսիֆ Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուևան

ԱՄՆ-ում մահացել է Իոսիֆ Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուևան

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում, 85 տարեկան հասակում մահացել է Իոսիֆ Ստալինի դուստրը՝ Լանա Պետերսը (Սվետլանա Ալիլուևան): Այդ մասին հաղորդել է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը: Նա մահացել է 2011 թվականի նոյեմբերի 22-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն նոյեմբերի 28-ին:

Սվետլանա Ստալինան ծնվել է 1926 թ. նոյեմբերի 22-ին: Հոր մահից հետո՝ 1953թ., նա վերցրել է մոր ազգանունը և դարձել Սվետլանա Ալիլուևա:

ԽՍՀՄ-ից 1967թ-ին մեկնելուց և ԱՄՆ-ում 1970թ-ին ամուսնությունից հետո նա վերցրել է ամուսնու ազգանունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---