ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԻՐ ՄՈՏ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի դիտում իր տարածքում այլ պետության ռազմակայանների տեղակայման հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը` պատասխանելով երկրի տարածքում ԱՄՆ ռազմակայանների տեղակայման հնարավորության մասին հարցին: Ադրբեջանը «տարածաշրջանում միակ երկիրն է, որի տարածքում չկան օտարերկրյա ռազմակայաններ, եւ որոնց տեղակայման հարցը այսուհետ եւս չի քննարկվելու», ասել է Գուլիեւը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---