Հայաստանի ֆինանսների նախարարը կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի նիստին![]() 29 նոյեմբերի 2011 - 11:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մեկնել է Մոսկվա, որտեղ նա կմասնակցի Եվրասիական զարգացման բանկի հերթական նիստին: Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, նիստի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր: Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպություն՝ հիմնված Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թ-ի հունվարին: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը գերազանցում է 1.5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից պետություններ են հանդիսանում Ռուսաստանը, Ղազախստանը, Բելարուսը, Տաջիկստանը, Հայաստանը և Ղրղզստանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |