Թոմաս դը Վաալ. Հարավկովկասյան տարածաշրջանը չի կարելի անվանել կոնֆլիկտային տարածաշրջան![]() 29 նոյեմբերի 2011 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Խորհրդային Միության փլուզման հետևանքով ծնված 15 հետխորհրդային երկրներն այժմ 20 տարեկան են: Եթե երկրները մարդիկ լինեին, այժմ անցում կկատարեին պատանեկան տարիքից չափահասության, գրում է «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դը Վաալը իր «Հարավային Կովկասի երկրները 20 տարվա ընթացքում (գրեթե) մեծացել են» հոդվածում: Վաալի կարծիքով, Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար, այս երկու տասնամյակը ժամանակահատված էր, որ պետք է հասկանային, որ, ի տարբերություն, 1918-1921թթ պետականության տխուր փորձի, անկախությունն այլևս անդառնալի է: «Հարավային Կովկասն այժմ զբաղված է Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի խաչմերուկներումում իր աշխարհագրության բացահյտմամբ»,- գրում է Վաալը, ընդ որում, նկատելով, որ Թուրքիան և Իրանն ավելի մոտ են այդ երկրներին, քան Մոսկվան: «Այսօրվա դրությամբ ճիշտ չէ նաև այս երկրները կոչել «անցումային»: Հույսն առ այն, որ հետխորհրդային երկրները դեպի ժողովրդավարություն և ազատ առևտրային տնտեսություն անխախտ ուղղություն էին վերցրել, տեղի դեպքերի պատճառով կես ճանապարհին մարեցին: Նրանք ժողովրդավարական ինստիտուտների և բաց տնտեսության տեսանկյունից շատ հեռու են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներից»,- կարծում է նա: Բացի այդ, դը Վաալի խոսքով, հարավկովկասյան տարածաշրջանը չի կարելի կոչել նաև «կոնֆլիկտային տարածաշրջան», չնայած նրան, որ տարածաշրջանում առկա է երկու սուր և չլուծված հակամարտություն՝ ղարաբաղյանն ու աբխազական և հարավօսականը: Այս առնչությամբ նա գրում է. «Ճիշտ չէ ասել, որ հակամարտությունն է որորշում, թե ինչպես են տարածաշրջանում մարդիկ ընկալում իրենց: Պետության կառուցումը շարունակվում էր, չնայած այս հակամարտություններին, իսկ սոցհարցումները ցույց են տալիս, որ մարդկանց մեծամասնությունը ավելի շատ զբաղված է տնտեսական հարցերով, քան կոնֆլիկտներով»՛: Դը Վաալը նշում է, որ, չնայած այն հանգամանքին, որ ամենամեծ սպառնալիքը երեք հարավկովկասյան երկրների համար հանդիսանում է հակամարտության վերսկսումը, ինչը այս երեք պետություններին երկու տասնամյակ հետ կմղի, նրանք կանգնած են նաև մեկ այլ մարտահրավերի առջև: Նա նշում է, որ Հայաստանում և Վրաստանում ՀՆԱ-ի մակարդակը բավականին ցածր է՝ մեկ շնչի համար ՀՆԱ-ն կազմում է 5000 դոլար, ինչն էլ այս երկրներն ավելի աղքատ է դարձնում, քան Թուրքիան է: Իսկ Ադրբեջանը նավթից և գազից ստացված եկամուտի միայն մի փոքր մասն է «հատկացնում» բնակչությանը»,-ասել է փորձագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |