The Punch. Ավստրալիայի հայերը կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() PanARMENIAN.Net - Ավստրալական The Punch թերթում լույս է տեսել ավստրալահայ Սասուն Գրիգորյանի հոդվածը, որտեղ նա կոչ է անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իր հոդվածում Գրրգորյանը հայտարարում է, որ ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ պատմության ամենամութ էջերից մեկը: «Ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի ու Իսրայելի միջև մինչ օրս թույլ չեն տալիս իրական առաջընթացի հասնել այդ հարցում»,-գրել է նա: Գրիգորյանի հոդվածում մեջբերվում են հայտնի իսրայելցի պատմաբան, Հոլոքոսթի և ցեղասպանության գծով մասնագետ Յաիր Օորոնի խոսքերը. «Յուրաքանչյուրը կհամաձայնվի, որ Իսրայելը իրավունք չունի շահարկելու Հոլոքոսթի թեման: Ավելին, նա իրավունք չունի շահարկելու այլ զոհերի հիշատակը: Եվ, այնուամենայնիվ, հենց դա է անում Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցում: Իսրայելն իր ավանդն է ներդնում Հայոց ցեղասպանության ժխտման գործում, այդպիսով իսկ շահակելով նաև Հոլոքոսթի հիշատակն ու ժառանգությունը»,-ասել է Օրոնը: Իսրայելի Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը, որը գլխավորում է Ալեքս Միլլերը, դեկտեմբերի սկզբին կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |