Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է Բելառուսի հետ ընկերական խաղ անցկացնել Թուրքիայում![]() 29 նոյեմբերի 2011 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Բելառուսի հավաքականները փետրվարի 29-ին ընկերական խաղ կանցկացնեն: Խաղը Թուրքիայում տեղի չի ունենա, ինչպես հատյնվել էր նախապես: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՖՖ մամլո ծառայությունում ասել են, որ հայկական կողմը հրաժարվել է խաղալ Թուրքիայում, քանի որ այնտեղ հարմար չէ հանդես գալը: Սակայն, դեռ հայտնի չէ, թե որտեղ տեղի կունենա հանդիպումը: 2010թ. մարտի 3-ին Անթալիայում Հայաստանի հավաքականը ընկերական խաղ անցկացրեց Բելառուսի հավաքականի հետ և զիջեց 3:1 հաշվով: ՖԻՖԱ-ի վարկանիշում Հայաստանի հավաքականը 46-րդ տեղում է, իսկ Բելառուսը՝ 65-րդ: Եվրո-2012թ. ընտրական մրցաշարի B խմբում Հայաստանի հավաքականը 17 միավորով 3-րդ տեղն է գրավել, իսկ Բելառուսը D խմբում 4-րդ տեղում է 13 միավորով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |