Ամերիաբանկը մտադիր է 2012թ. կրկնապատկել ՓՄՁ-ների վարկավորումը![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը փոքր ու միջին ձեռնարկատիրության գծով կազմում է կորպորատիվ պորտֆելի շուրջ 30 տոկոսը կամ մոտ 100 մլն դոլար: «Մենք մտադիր ենք 2012թ. կրկնապատկել ՓՄՁ-ների վարկավորումը»,-հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը: Նոյեմբերի 29-ին Երևանում Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և «Ամերիաբնակ» ՓԲԸ-ն պայմանագիր են ստորագրել 20 մլն դոլարի չափով՝ փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցելու համար: Ըստ նրա, հաջորդ տարի համապատասխանաբար կաճի նաև կորպորատիվ պորտֆելը, որն այժմ կազմում է 300 մլն դոլար, միաժամանակ մինչև 40 տոկոս կավելանա նաև ՓՄՁ-ների վարկային պորտֆելը: Պետք է նշել, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նպատակ ունի դառնալու ունիվերսալ բանկ և մտադիր է միաժամանակ ամրացնել իր դիրքերը Հայաստանի բանկային համակարգի նաև այլ հատվածներում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |