Սիրանուշ Անդրիասյանը շախմատի «Ֆեմիդա» մրցաշարում 3-րդ տեղն է զբաղեցրել![]() 29 նոյեմբերի 2011 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը մասնակցում են Հնդկաստանի Վիսակհապատնամ քաղաքում անցկացվող շախմատի խոշոր օփենին: Առաջնության 8 տուրից հետո հայ շախմատիստներն ունեն 6-ական միավոր և կես միավորով են զիջում գրոսմայստեր Աբհիջիդ Գուպտային: Խարկովում ավարտված «Ֆեմիդա» մրցաշարում Ալինա Բալայանը (Ռուսաստան) 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և գրավել 2-րդ տեղը: Իսկ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը 6,5 միավորով երրորդն է: Առաջին մրցանակը 7,5 միավորով նվաճել է Իրինա Անդրենկոն (Ուկրաինա), հաղորդում է armchess.am-ը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |