ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՉԻ ՎԵՐՍԿՍԻ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄԻՆՉԵՒ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՀՈՒՆԻՍԸ23 ապրիլի 2003 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Հայկական ատոմակայանը չի վերսկսի իր աշխատանքը մինչեւ ընթացիկ տարվա հունիսը: Ինչպես տեղեկացրել է «Առկա» գործակալությանը Հայաստանի էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը, հետագայում կայանի վերագործարկման ժամկետները կախված կլինեն Հայաստանի էներգետիկ շուկայում տիրող իրավիճակից: «Քանի դեռ գործող ՀԷԿ-երն ի վիճակի են թողարկել անհրաժեշտ քանակության էներգիա, ԱԷԿ-ը չի աշխատի»,- ասել է նա: Մամուլի քարտուղարի խոսքերով` ներկայումս կայանում կատարվում են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ, իսկ վառելիքի վերաբեռնումը նախատեսվում է կատարել գործարկմանն ավելի մոտ ժամանակահատվածում: Ներկայումս բանակցություններ են վարվում ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» ընկերության հետ` վառելիքի ձեռքբերման վերաբերյալ, տեղեկացրել է Լ. Հարությունյանը: Հիշեցնենք, որ Հայկական ատոմակայանը կանգնեցվել է ընթացիկ տարվա ապրիլի 4-ին, այն բանից հետո, երբ այն անջատվել էր երկրի էլեկտրացանցից` Իրան-Հայաստան բարձրվոլտային ցանցում ցուցանիշների տատանումների հետեւանքով:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |