Դևիդ Քեմերոն. Իրանում հարձակումը Բրիտանիայի դեսպանատան վրա լուրջ հետևանքներ կունենա![]() 30 նոյեմբերի 2011 - 09:26 AMT PanARMENIAN.Net - Իրանում հարձակումը Բրիտանիայի դեսպանատան վրա լուրջ հետևանքներ կունենա իրանական իշխանությունների համար: Այդ մասին Լոնդոնում հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: «Իրանական ուսանողների գործողությունները վրդովեցնող և աններելի են»,- ընդգծել է նա: Նախօրեին մի խումբ իրանական ուսանողներ խուժել էին դեսպանատան շենք, պոկել և այրել Մեծ Բրիտանիայի դրոշը` փոխարենը ամրացնելով Իսլամական Հանրապետության դրոշը: Ամբոխը թափանցել էր նաև կառույցի ներսը և պատուհանից դուրս նետել դեսպանական փաստաթղթերը: Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ ֆինանսական պատժամիջոցներ սահմանեց Իրանի հանդեպ` ուղղված Թեհրանի վրա ճնշման ուժեղացմանը: Առիթ էր հանդիսացել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի հերթական զեկույցը, որը հաղորդում էր, որ Թեհրանը մինչև 2003 թվականը միջուկային զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքներ է վարել: Պատժամիջոցները նախատեսում են Իրանի բանկերի` ներառյալ երկրի Կենտրոնական բանկի հետ, Մեծ Բրիտանիայի ֆինանսական և վարկային հաստատությունների ցանկացած հարաբերությունների դադարեցում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |