Ահմեդ Դավութօղլու. Ռուսական ՀՀՊ-ն սպառնալիք չէ մեզ համար![]() 30 նոյեմբերի 2011 - 09:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը սպառնալիք չէ Թուրքիայի համար: Այդ մասին թուրքական «Զամանին» տված հարցազրույցում հայտարարել է թուրքական ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նախարարի, «բավական է այն, որ դրանք գրոհային չլինեն»: Ավելին, ինչպես նշել է Դավութօղլուն, ՀՀՊ-ն, որը տեղակայվելու է Թուրքիայի տարածքում, նույնպես ոչ մի սպառնալիք չի ներկայցնում ռուսների համար, քանի որ պաշտպանողական է: Ռուսաստանը մտադիր է տեղակայել «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համակարգերը մի քանի տարածքներում, եթե ԱՄՆ հետ բանակցությունները Եվրոպայում ՀՀՊ համակարգի տեղակայման վերաբերյալ ձախողվեն: Տեղակայման հնարավոր վայրերին գումարվել է նաև Կրասնոդարի երկրամասը: Նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահը սպառնացել է, որ Ռուսաստանը չի մասնակցի զինաթափմանը, եթե ԱՄՆ-ն չհրաժարվի ՀՀՊ համակարգի տեղակայումից Եվրոպայում: Ամերիկացիները պնդում են, որ ՀՀՊ համակարգը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, սակայն, Մոսկվան չի հավատում Վաշինգտոնի հավաստիացումներին և լարվածությունը երկու երկրների միջև աճում է: Արդեն տարեվերջին ՀՀՊ համակարգի ռադարը կտեղակայվի Թուրքիայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |