µTorrent Plus վճարովի ծրագիրը թույլ կտա փոխել ֆայլերի ֆորմատը![]() 30 նոյեմբերի 2011 - 11:53 AMT PanARMENIAN.Net - BitTorrent ընկերությունը սկսել է ընդունել µTorrent Plus ծրագրի նախնական պատվերներ, որը հանդիսանում է ճանաչված µTorrent ծրագրի վճարովի տարբերակը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։ µTorrent Plus ընկերությունը ներկայացրել է 2011-ի ամռանը։ Ծրագրի տարածումը կատարվելու է տարեկան 25 դոլար բաժանորդագրությամբ։ Վաճառքում այն հասանելի կլինի մինչև Նոր տարի։ utorrent.com կայքում արդեն հնարավոր է կատարել նախնական պատվերներ։ µTorrent անվճար ծրագրից µTorrent Plus-ը տարբերվելու է լրացուցիչ ֆունկցիաներով։ Այն հնարավորություն է տալու օգտագործողին փոխել ներբեռնած տեսաֆայլերի ֆորմատը և փոխանցել ֆայլերը այլ սարքերի վրա։ Ծրագիրն ունենալու է ներկառուցված հակավիրուս և մեդիանվագարկիչ։ µTorrent-ը համարվում է BitTorrent ամենաճանաչված ծրագիրը, այն ամսական ունի 10 միլիոն ակտիվ օգտագործող։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |