Հայաստանում գտնում են, որ բանկային տոկոսադրույքների վրա կազդի նաև «քաղաքական ճգնաժամը»

Հայաստանում գտնում են, որ բանկային տոկոսադրույքների վրա կազդի նաև «քաղաքական ճգնաժամը»

PanARMENIAN.Net - Վերջին տարում Հայաստանի բանկային համակարգում նկատվում էր վարկային տոկոսադրույքների նվազում 3 տոկոսային կետով, ինչը բավականին լուրջ փոփոխություն է, գտնում է ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: «Նվազման որոշ միտումներ կպահպանվեն նաև 2012թ.»,-ասել է նա նոյեմբերի 30-ին Երևանում: Բանկիրը հավելել է, որ վարկային տոկոսադրույքների նվազման միտում է նկատվում ողջ աշխարհում վերջին 15 տարիներին:

Ըստ Գիշյանի, տոկոսադրույքների վարքագիծը կախված կլինի նաև իրավիճակից ԱՄՆ-ում ու Եվրոպայում, «որտեղ տնտեսական ու ֆինանսական ճգնաճամը վերաճել է քաղաքականի»:

Ինչ վերաբերում է ավանդների տոկոսադրույքներին, ապա այստեղ բավականին լուրջ լարվածություն է առաջանում, երբ վարկային տոկոսադրույքները նվազում են, իսկ ավանդների գծով՝ բարձրանում: Նա հավելել է, որ այդպես չի կարող երկար տևել՝ հաշվի առնելով բարձր մրցակցությունը բանկերի միջև:

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ բանկային համակարգին, ապա 2011թ. այն լավ ցուցանիշներ ուներ և այժմ էլ բավականին կայուն է:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---