Ըստ երկրպագուների, նոյեմբերին «Շախտյորի» լավագույն խաղացողը Հենրիխ Մխիթարյանն է

Ըստ երկրպագուների, նոյեմբերին «Շախտյորի» լավագույն խաղացողը Հենրիխ Մխիթարյանն է

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուները քվեարկությամբ որոշել են ակումբի նոյեմբերի լավագույն խաղացողին:

Քվեարկությանը մասնակցել է 1088 երկրպագու: Ակումբի լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի համար քվեարկել է 582 երկրպագու (53,49 տոկոս): Մխիթարյանին հաջորդում են պաշտպան Վյաչեսլավ Շևչուկը (198 ձայն) և դարպասապահ Ալեքսանդր Ռիբկան (130 ձայն):

Լավագույն խաղացողը որոշվում է 3 փուլով. Առաջինը երկրպագուների քվեարկությունն է կայքում, երկրորդն ու երրորդը՝ մարզական լրագրողների և «Շախտյորի» վետերանների հարցումն է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---