Թուրքիայում չեն դադարում ցնցումները![]() 30 նոյեմբերի 2011 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելքում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով հերթական երկրաշարժը, փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները: Համաձայն տվյալների, երկրաշարժի էպիկենտրոնը Վան քաղաքի մերձակայքում գտնվող Կուրուբաշ գյուղում է: Արևելյան գավառի ղեկավարների խոսքով, երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Սակայն տեղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մուսթաֆա Բերթաշի խոսքով, երկրաշարժը բնակչության շրջանում խուճապ է առաջացրել: Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ: Դրա զոհ է դարձել 600 մարդ: Նոյեմբերի 9-ին Թուրքիայի արևելքում գրանցվել է 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էդրեմիտ և Վան քաղաքներում փլուզվել է ամենաքիչը 25 շինություն, որոնց մեծ մասը դատարկ է եղել( մարդիկ տարհանվել էին հոկտեմբերյան երկրաշարժից հետո): Այնուամենայնիվ, զոհվել է 40 մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |