Եղեռնի 100-ամյակին ընդառաջ ողջ աշխարհում կազմակերպվելու են գիտաժողովներ ու ցուցադրություններ![]() 30 նոյեմբերի 2011 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մինչև 2015 թ-ը Հայաստանում և արտերկրում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, համերգների հետ միասին կկազմակերպվեն ցուցադրություններ, բացի դրանից կկազմակերպվեն մի շարք միջազգային գիտաժողովներ: Նա նաև շեշտեց, որ 2015 թ-ին նրանք չեն ավարտելու իրենց աշխատանքները, և մյուս տարիների ընթացքում նույնպես կշարունակեն իրենց գործունեությունը: Հունվարին պարզ կդառնա միջոցառումների ծրագիրը: Բացի դրանից, Դեմոյանի խոսքով, միջոցառումների շրջանակներում պետք է մշակվի Հայոց ցեղասպանության թեմայով դասավանդման նոր և ընդհանուր մեթոդիկա, որով ամբողջ աշխարհում երեխաներին կներկայացվի ոճրագործությունը, առանց երեխայի հոգեբանության վրա ազդելու: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգում է պետական հանձնաժողովը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |