2011թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.8% -ով, ծախսերը` 7.4%-ով![]() 30 նոյեմբերի 2011 - 15:28 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.8% -ով կամ 61.3 մլրդ դրամ կազմելով 689.6 մլրդ դրամ և 81.5%-ով ապահովելով ՀՀ կառավարության տարեկան ծրագիրը: Նույն ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերը կազմել են ավելի քան 719 մլրդ դրամ, ինչը կազմում է կառավարության տարեկան ծրագրի 76.2% կատարողական: 2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի ծախսերն աճել են 7.4%-ով կամ 49.6 մլրդ դրամով: 2011 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 29.4 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով տարեկան ծրագրով նախատեսված 97.7 մլրդ դրամի ընդամենը 30.1%-ը: Նշենք, որ նշված ցուցանիշը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ տարեկան ծրագրով նախատեսված պետական բյուջեի ազատ միջոցներից 62.6 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն օգտագործվել է ընդամենը 17.6 մլրդ դրամ: Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 35.7 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 6.4 մլրդ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |