ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՑՈՒՄՆ ԱՆՎԱՆԵԼ Է «ՃԻՇՏ ՔԱՅԼ»

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի կողմից մահապատժի մասնակի վերացուման մասին օրերս ընդունած որոշումը «Ճիշտ ուղղությամբ արված քայլ է» Եվրախորհրդի անդամ երկրների պարտվորությունները կատարելու ճանապարհին: Այդ մասին ապրիլի 22-ին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմերը: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ հայ պատգամավորները որքան հնարավոր է արագ կհանեն վերջին սահմանափակումները «պատժի այդ անընդունելի միջոցի» լրիվ վերացման ճանապարհին: Հիշեցնենք, որ խորհրդարանի կողմից ընդունած ՀՀ նոր Քրեական օրենսգրքի համապատասխան, մահապատժի մասնակի վերացումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք գործել են ծանր հանցագործություններ (ահաբեկչություն, սպանություն ծանր հանգամանքներում եւ այլն) մինչեւ իսկական օրենքի ուժի մեջ մտնելը:
 Ուշագրավ
---