Մեծ Բրիտանիան երկրից վտարել է իրանական դիվանագետներին![]() 30 նոյեմբերի 2011 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան իրանական դիվանագետներին կարգադրել է անհապաղ լքել դեսպանությունը Լոնդոնում, հաղորդում է Agence France-Presse-ը: Այդ որոշումը բրիտանական իշխանություններն ընդունել են հաջորդ օրն այն բանից հետո, երբ Թեհրանում խուժել էին Մեծ Բրիտանիայի դեսպանատուն: Անկարգություններից հետո մի խումբ իրանական ուսանողներ վեց բրիտանացիների պատանդ էին վերցրել: Որոշ ժամանակ անց ոստիկանությունն ազատել էր նրանց: Այդ հարձակումից հետո Մեծ Բրիտանիան որոշում է ընդունել Թեհրանում իր դեսպանությունը փակելու մասին, բրիտանական դիվանագետները լքել են Իրանը նոյեմբերի 30-ի առավոտյան: Մեծ Բրիտանիայի օրինակին հետևել և Իրանում իր դիվանագիտական ներկայացուցչությունը փակել է նաև Նորվեգիան, իսկ Իրանում Գերմանիայի դեսպանը հայրենիք է հետ կանչվել «խորհրդակցությունների համար»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |