Ֆերնանդո Վերդասկո. Մենք մարզվել ենք Բարսելոնայում և լավ ենք պատրաստվել Դևիսի գավաթի եզրափակչին

PanARMENIAN.Net - Իսպանացի թենիսիստ Ֆերնանդո Վերդասկոն հայտարարել է, որ իր թիմը դասեր է քաղել անցյալի սխալներից և պատրաստ է Արգենտինայի հետ խաղին:

«Կիսաեզրափակչում Կորդոբայում ամեն ինչ այնպես չաշխատեց, ինչպես մենք ցանկանում էինք: Սակայն, այս շաբաթ մենք մարզվել ենք Բարսելոնայում և լավ ենք պատրաստվել Դևիսի գավաթի եզրափակչին»,-Վերդասկոյին է մեջբերում gotennis.ru-ն:

Այն ժամանակ Ֆրանսիայի հետ կիսաեզրափակչում երկու մեկնարկային խաղերից հետո Ֆելիսիանո Լոպեսն ու Ֆերնանդո Վերդասկոն կործանարար պարտություն կրեցին Միքայել Լյորդից ու Ժո Վիլֆրիդ Ցոնգայից զուգախաղում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---