Ի՞նչ է կորցրել Մեծ Բրիտանիայի արքայազնն Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի թագուհու միջնեկ որդի՝ արքայազն Էնդրյուն անցած շաբաթ գաղտնի այցելել է Մերձավոր Արևելքի երկրներ, սակայն, անսպասելիորեն, անհետացել է 4 օրով, գրում է The Daily Mail-ը: Արքայազնի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել, թե ինչու էնդրյուին չի հաջողվել մինչև նոյեմբերի 27-ը հասնել Քաթար, թեև նա մեկնել է Մեծ Բրիտանիայից 23-ին: Միաժամանակ պարբերականը նշում է, որ արքայազնն այդ ընթացքում այցելել է Ադրբեջան, Էնդրյուն կապեր ունի այդ երկրի նախագահի հետ որպես միջնորդ Ադրբեջանի ու Մեծ Բրիտանիայի միջև ներդրումների և առևտրային կապերի հարցերով: Դրանից հետո նա շարունակել է ուղին նախանշված երթուղիով և այս պահի դրությամբ գտնվում է Աբու-Դաբիում: Թագավորական ընտանիքի ներկայացուցիչն աչքի է ընկնում իր կապերով բռնատիրական երկրների ղեկավարների հետ, իսկ Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկն է:

Վերջին 6 տարում Էնդրյուն 8 անգամ այցելել է Իլհամ Ալիևին, ընդ որում, այդ այցերից 2 եղել են «զուտ անձնական»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---