Սիրիան դադարեցնում է իր մասնակցությունը Միջերկրածովյան միությանը![]() 1 դեկտեմբերի 2011 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Սիրիան հայտարարել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը Միջերկրածովյան միությանը` ի պատասխան Եվրամիության կողմից Դամասկոսի հանդեպ ձեռնարկված պատժամիջոցներին, հաղորդում է ria.ru-ն: «Սիրիան դադարեցնում է իր անդամակցությունը Միջերկրածովյան միությանը` ի պատասխան իր հանդեպ ձեռնարկված եվրոպական միջոցներին»,- ասվում է Դամասկոսի պաշտոնական հայտարարության մեջ, որը մեջբերում է Sana պետական լրատվական գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրամիության երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը լրացուցիչ պատժամիջոցներ են ընդունել Սիրիայի հանդեպ, որտեղ արդեն ութ ամիս շարունակ չեն դադարում կառավարական ուժերի և ընդդիմության բախումները: Պատժամիջոցների նոր ցուցակում ընդգրկվել է 12 մարդ և 11 սիրիական ընկերություն: Պատժամիջոցների կիրառում է նախատեսված, մասնավորապես, ֆինանսական, բանկային և էներգետիկ սեկտորների մի շարք սուբյեկտների, ինչպես նաև ճնշումների հետ կապված անձանց և հաստատությունների նկատմամբ: Միջերկրածովյան միությունը («Բարսելոնյան գործընթաց` Միություն հանուն Միջերկրական ծովի») ստեղծվել է 2008թ. հուլիսին Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի նախաձեռնությամբ` որպես Հարավային Միջերկրածովի երկրների ու եվրոպական պետությունների միջև գործընկերության զարգացման գործընթացի շարունակություն: Սակայն Բարսելոնյան գործընթացի հաջողությունները բավական համեստ եղան նախագծի չափազանց քաղաքականացված լինելու և մերձավորարևելյան հակամարտության սրման պատճառով:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |