Երևանը մի քանի ժամով կխորասուզվի բրազիլական կրքերի հուզիչ աշխարհ![]() 2 դեկտեմբերի 2011 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ի Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում կկատարի հայտնի բրազիլացի երգահան Անտոնիո Կարլոս Գոմեսի «Օ Գուարանի» օպերայի ուվերտյուրան: «Սա հատուկ, լիովին տարբերվող օպերա է: Սա «Նոր աշխարհի» շատ յուրահատուկ օպերա է, ընդգծել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսը PanARMENIAN.Net ի լրագրողների հետ զրույցում: Ինչպես նշել է Նիկոմեդոսը, սա բրազիլական Գուարանի համայնքի ներկայացուցիչներից մեկի սիրո անկրկնելի պատմությունն է: Նիկոմեդոսը ցավով է նշել, որ չի ստացվել ամբողջ օպերայի բեմադրությունը կազմակերպել: Դրա պատճառ են հանդիսացել հատուկ գործիքները, որոնցով նվագելը երկարատև փորձեր է պահանջում, ինչը տվյալ պահին իրականցնելու հնարավորություն չի եղել: Բայց, չնայած սրան, Մարսելա Մարիա Նիկոմեդոսը դեռևս հուսով է, որ Երևանում ապագայում կբեմադրվի օպերան: «Մեզ համար կարևոր են Հայաստանի հետ մշակութային կապերը: Երևանում դեսպանության գործունեության հենց ամենասկզբից մեզ հաջողվել է իրականացնել մի քանի մշակութային միջոցառումներ, իսկ Սերգեյ Փարաջանովի աշխատանքների վերջին ցուցադրությունը և ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը Սան Պաուլոյում հրաշալի է անցել»: «Գուարանին» գրված է բրազիլացի գրող Խոսե դը Ալենսարի համանուն ստեղծագործության հիման վրա: Օպերայի պրեմիերան կայացել է 1970 թ Լա Սկալայում, որը մեծ կոմպոզիտորին մեծ ճանաչում բերեց Եվրոպայում և ԱՄՆ, որտեղ օպերան ներկայացվել է 1974թ: Անտոնիո Կարլոս Գոմեսը դարձել է «Նոր աշխարհի» առաջին կոմպոզիտորը, ում Եվրոպայի մշակութային ասպարեզում գրկաբաց են ընդունել: Օպերայի դերերգերը կատարել են հայտնի երգիչներ, այդ թվում աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |