Միջազգային Transparency International կազմակերպությունը որոշել է դադարեցնել համագործկցությունը FIFA-ի հետ![]() 2 դեկտեմբերի 2011 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Միջազգային Transparency International (TI) կազմակերպությունը որոշել է դադարեցնել համագործկցությունը FIFA-ի հետ, որի ղեկավարությունը դիմել է իրեն մի շարք կոռուպցիոն սկանդալներից հետո: Transparency International, որը հայտնի է աշխարհի պետությունների կոռումպացվածության վարկանիշով, նշում է, որ իր երկու կարևոր առաջարկություններին ուշադրություն չի դարձվել: Նախ, ՖԻՖԱ-ի կողմից TI փորձագետին ֆուտբոլային ֆեդերացիայում բարեփոխումներ անցկացնելու համար վարձատրելը խախտում է նրա անկախությունը: Ինքը փորձագետը՝ Մարք Պիտը, հայտարարել է, որ չի քննելու հին սկանդալները, որոնց հետաքննումը TI մյուս առաջարկությունն էր: Transparency-ի հայտարարությունները ՖԻՖԱ-ում բարեփոխումների նկատմամբ հավատը կոտրում է: Դրանք ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Զեպ Բլատտերը, նշում է Բի-Բի-Սիի սպորտային մեկնաբան Ալեքս Կեպստիկը: ՖԻՖԱ-ն հրաժարվել է մեկնաբանել TI որոշումը: Transparency-ի սպորտի վերաբերյալ հարցերում խորհրդական Սիլվիա Շենկն ասել է, որ Մարկ Պիտը չի կարողանա ֆեդերացիայից անկախ մնալ, եթե ՖԻՖԱ-ն նրան վճարում է: «Մենք ենթադրում ենք, որ եթե ՖԻՖԱ-ն ինչ-որ մեկին վճարում է, ապա այդ մարդը չի կարող լինել անկախ հանձնաժողովում: Նա ՖԻՖԱ-ի հետ համաձայնագիր ունի, իսկ դա նշանակում է, որ նա անկախ չէ»,- Շենկի խոսքերը փոխանցում է BBC-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |